top of page

Իրանում ցույցերի ժամանակ մի քանի ոստիկան է տուժել


Մի քանի ոստիկան է տուժել Իրանի կենտրոնական Սպահան քաղաքում ջրի դեֆիցիտի դեմ անցկացված բողոքի ցույցերի ընթացքում։ Ոստիկանության ծառայողների դեմ կիրառվել են քարեր ու ճայթրուկներ։ Նշվում է, որ տուժած ոստիկաններից մեկի մոտ առկա են դանակի հարվածներից հասցված բազմաթիվ վնասվածքներ․ նա վիրահատվել է. փոխանցում է Tasnim գործակալությունը։


Միրհեյդարին հավելել է, որ թեթև վնասվածքներ են առկա նաև մի քանի խաղաղ բնակիչների մոտ։


Նշենք, որ ավելի քան 2 շաբաթ է՝ Իրանի կենտրոնական նահանգներում ցույցեր են անցկացվում ընդդեմ խմելու ջրի դեֆիցիտի։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page