Իշխան Սաղաթելյանը՝ այլ ուժերի հետ կոալիցիա ձևավորելու մասին
ՀՅԴ-ն, հետեւելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին, կարող է կոալիցիա ձևավորել այլ ուժերի հետ, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա կցորդների հետ նման համագործակցությունը բացառվում է։ Այդ մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ, ՀՅԴ Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա պարզաբանեց, որ ապագայում կլինեն նաեւ համայնքներ, որտեղ ոչ իշխանական ուժերը կմիավորվեն եւ կձեւավորեն իշխանությունը տեղերում։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ Ախուրյանում արդեն հայտարարվել է կոալիցիա ստեղծելու մասին, դաշինք ստեղծելու մասին կհայտարարվի նաև Վարդենիսում։
Comments