Օրը ցերեկով և բոլորի աչքի առաջ տեղի է ունենում մանդատագողություն. Իշխան Սաղաթելյան
Այն, ինչ կատարվում է այս պահին Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու նիստի ընթացքում , որևէ աղերս չունի իրավական պետության վարքագծի հետ: Այդ մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և հավելել.
«Օրը ցերեկով և բոլորի աչքի առաջ տեղի է ունենում մանդատագողություն, ավագանու անդամների առևանգում, օրվա իշխանության դիմագծին հարիր այլանդակություն:
Համայնքի ավագանի ընտրված թեկնածուների և քաղաքական ուժերի հանդեպ վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով այս պահին կիրառվում են միջնադարյան բռնարարքներ, և այս ամենը ոչ այլ ինչ է, քան խուժանապետության հաստատում մեր երկրում:
Հ.Գ. Շուտով հանդես կգամ ֆեսյբուքյան ուղիղ եթերում և առավել հանգամանալից կներկայացնեմ իրավիճակը Վարդենիսում»:
Comments