«Ժողովրդի վարչապետը» փակել է ուղիղ եթերի մեկնաբանությունները ժողովրդի համար
Այսօր՝ ժամը 20:00-ին, մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը։ Նա պատասխանում է լրագրողների՝ իրեն ուղարկած հարցերին։ Առաջին անգամ փակված է ուղիղ եթերի մեկնաբանությունների դաշտը։ «Ժողովրդի վարչապետը» փակել է մեկնաբանությունների դաշտը, և քաղաքացիները որևէ կերպ չեն կարող արձագանքել իր խոսքին։ Նկատենք, որ դեռ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ պատասխանելու է այն մեկնաբանություններին, որոնք ամենաշատ «լայքն» են հավաքել։ Եվ, իսկապես, նա առաջինը պատասխանում էր «ո՞նց եք, վարչապետ ջան» հարցին, քանի որ այն ամենաշատ հավանումն էր ստանում Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին ամիսներին։ Նարե Գևորգյան
Comments