top of page

Նոր Զելանդիայում պատգամավորը ծննդաբերական ցավերի ժամանակ հեծանվով է հիվանդանոց գնացել (լուսանկարներ)


Նոր Զելանդիայի խորհրդարանի պատգամավորը կիրակի երկունքի ցավերի ժամանակ հեծանիվով է հիվանդանոց գնացել. տեղ հասնելուց մեկ ժամ հետո նա ծննդաբերել է. ինչպես գրում է BBC-ն, խոսքը Ջուլի Անն Գենթերի մասին է:


«Ես, իրոք, չէի ծրագրում հեծանվով գնալ ծննդաբերելու, բայց դա տեղի ունեցավ», - Facebook-ում պատմել է նորաթուխ մայրիկը:


Կանաչների կուսակցությունից 41-ամյա Գենթերը հեծանվային սպորտի հայտնի պաշտպան է:


Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page