Search
Կապանի և Գորիսի բժշկական կենտրոնները կհամալրվեն շտապօգնության հավելյալ ամենագնաց մեքենաներով
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Կապանի և Գորիսի բժշկական կենտրոնները կհամալրվեն հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարության թիմը եղել է Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում, իրականացրել է ուսումնասիրություններ և գնահատել կարիքները։
«Այս համայնքները ամբողջովին կապահովվեն առաջին օգնության բոլոր պարագաներով։ Ե´վ Կապանի բժշկական կենտրոնը, և´ Գորիսի բժշկական կենտրոնը կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ։ Դրանք արդեն իսկ տրամադրվել են և լրացուցիչ նույնպես կտրամադրվեն։ Տվյալ համայնքների բնակիչների առողջության սպասարկումը ևս կապահովենք»,- ընդգծել է Ավանեսյանը։
コメント