Կառավարությունը պետբյուջեում վերաբաշխում է իրականացնում
Կառավարությունը նոր որոշման նախագծով նախատեսում է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարել։ Նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերի համար հատկացումների գծով միջծրագրային միջեռամսյակային վերաբաշխումներ:
Մասնավորապես, միասնական սոցիալական ծառայության միջոցով իրականացվող ծրագրերի նախագծով առաջարկվում է ավելացնել «Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում» ծրագրի 12001 և 12002 միջոցառումներ։
Վերոգրյալ միջոցառումների գծով լրացուցիչ ֆինանսավորման մակարդակը գնահատվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ առկա փաստացի տվյալներով՝ ՊԵԿ–ի ներկայացրած հայտերի հիման վրա ձևավորված փաստացի չմարած պարտավություններով։
2021թ․ անցած ժամանակահատվածում ֆինանսավորվել է ՊեԿ-ի ներկայացրած՝ եկամտային հարկի հաշվին տեղում կատարած ծախսի հետ վերադարձի հայտից 2020-ի դեկտեմբեր և 2021-ի հունվար-մայիս ամիսների գումարները՝ 2 93 828 հազար դրամ:
Արմինե Նավոյան
Comments