Կարեն Անդրեասյանը որոշել Է խոսնակին փոխարինել իրեն հավատարիմ կադրով «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը երեկ հայտարարեց, թե ավարտում է արդարադատության նախարարությունում աշխատանքը, սակայն չի նշել, թե մոտ 10 տարի աշխատելուց հետո ինչու է հեռանում նախարարությունից: Ի՞նքն է հեռանում, թե՞ նոր նախարարը չի ցանկացել իր հետ աշխատել: Նշենք, որ լրագրողները նրա աշխատանքից, ընդհանուր առմամբ, գոհ էին։
Կարեն Անդրեասյանը որոշել է Լուսինեին փոխարինել իրեն հավատարիմ կադրով եւ պատրաստվում է խոսնակ նշանակել իրեն եւ ընկերոջը՝ Գրիգոր Մինասյանին պատկանող «Shabat.am» կայքի խմբագիր Մարիամ Մելքումյանին։
Նշնենք նաեւ, որ սեպտեմբերին էլ նախարարի տեղակալ նշանակվեց ժամանակին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի տեղակալ Երանուհի Թումանյանցը»։ Ամբողջական հոդվածը կ՝ այսօրվա համարում
תגובות