top of page

Կարին Տոնոյանը հայտնել է «Ազատագրական շարժում»-ից առանձնալու պատճառը


Այսօրվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ։


Կարին Տոնոյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ «Ազատագրական շարժում»-ից առանձնացումը պայմանավորված է եղել փոքր տարբերությամբ․ «Իրենք ուզում են պահել Հանրապետության հրապարակը, բայց մենք մեկ շաբաթվա ընթացքում համոզվեցինք՝ մինչև համազգային համախմբում չլինի, մենք չեմ կարող հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Պառակտում չկա»։


Նա տեղեկացրեց, որ մարզային հանդիպումներ են ունենալու, ընդունելություններ են կազմակերպելու քաղաքացիների համար․

«Դիմելու ենք բոլոր քաղաքական ուժերին՝ հանդիպումներ կազմակերպելու համար»։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page