top of page

Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան



Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում։

Կլաարը հայտնել է, որ իր հետ տարածաշրջան են այցելելու նաև եվրոպացի դիվանագետներ, մասնավորապես Ուկրաինայում և Կիպրոսում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնը։

«Անհամբերությամբ սպասում ենք բովանդակային հանդիպումների Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության հետ՝ մոտակա օրերին»․- գրել է Տոյվո Կլաարը։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page