top of page

Կենդանաբանական այգում հիմա էլ յագուար է սատկել



Hraparak.am-ը գրում է․


«Մենք մոտ մեկ ամիս առաջ գրել էինք, որ կենդանաբանական այգում բարձիթողի վիճակ է, և հերթով կենդանիներ են սատկում՝ անգղեր, արջ, մուֆլոն։ Մեր հրապարակումից հետո աղմուկ բարձրացավ, տարբեր բացատրություններ ու արդարացումներ բերվեցին այգու տնօրինության կողմից, փորձեցին մեղքը բարդել այգու աշխատակիցների վրա, հետո աշխատակիցները բողոքի ակցիա արեցին այգու դիմաց՝ դժգոհելով տնօրեն Արևիկ Մկրտչյանից։ Բայց դրանից հետո անգամ կենդանիների անկումը չդադարեց։ Հիմա էլ տեղեկացանք, որ այգում յագուար է սատկել։


Պարզվեց՝ այդ մասին իր ֆեյսբուքյան էջում ցավով «ավետել էր» ինքը՝ Արևիկ Մկրտչյանը․ «Թեպետ վատ լուրով, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճին՝ հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած: 


Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան»։


Ապա ավելացրել էր, որ իր հրավերով այգի են ժամանել ՀՀ ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու Ագրարային համալսարանի լավագույն պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար:


Նախնական ախտորոշմամբ, ըստ այգու տնօրենի, պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված են եղել կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը»:


Yorumlar


1/482

LATEST NEWS​​

bottom of page