top of page

Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. Քեթրին Քլարկ


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը հորդորել է Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը. այդ մասին նա գրել է Թվիթեր-ի իր հաշվում:


«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, որը ենթարկվել է ևս մեկ չհրահրված հարձակման: Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը: Դատապարտում եմ ագրեսիայի այս վերջին գործողությունն ու հորդորում այդ երկրի կառավարությանը հավատարիմ մնալ նախորդ տարվա խաղաղության համաձայնությանը», - գրել է կոնգրեսականը:


Comentarios


1/482

LATEST NEWS​​

bottom of page