Իմ ասածը մանիպուլացնում և միտումնավոր սխալ են ներկայացնում հանրությանը. Խաչատուր Սուքիասյան
Իմ ասածը մանիպուլացնում և միտումնավոր սխալ են ներկայացնում հանրությանը։
Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է ararat.news լրատվական կայքի տված հարցին։
«Ես միշտ ասել եմ, որ ես խոշոր գործարար եմ եղել։ Իհարկե, ես ավելի հայտնի եմ դարձել, երբ որ գործարարությամբ սկսել եմ զբաղվել․ աշխատատեղեր եմ ստեղծել։
Այսօր, մեր հաշվարկով, Հայաստանի Հանրապետության տարածքում, մեր ներդրումների արդյունքում, ընտանիքի ներդրումների արդյունքում, արդեն 6 հազարից ավելի մարդ է աշխատում, աշխատատեղ ա ստեղծված։
Իհարկե ես գործարարությունը սիրել եմ, երիտասարդ տարիքում աշխատել եմ։ Բայց հիմա արդեն դրանով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալ կառավարիչները, մենեջերները, որը էդպես էլ կա։
Արդեն 15 տարուց ավել ա Հայաստանում և ոչ միայն մենք, շատերը, երբ-որ Սովետական միություն էր, էդ ժամանակ կառավարիչներ չկար, մեզ տարիներ էր պետք լինելու որպեսզի մենք կարողանայինք կառավարիչներ պատրաստել։ Տարիներ, որ տարբեր տեղեր նրանց աշխատանքի նշանակես, որպեսզի կարողանան կառավարիչները կազմաֆունկցիոնալ լինեն, պատկերացումներ ունենան, հմուտ լինեն, պրոֆեսիոնալ դառնան։
Եթե վերցնենք 90 ականներին, ընդհանրապես Հայաստանում բանկի կառավարիչ չի եղել, որովհետև սովետական բանկը դա այլ բան էր, կոմերցիոն, կոմունիստական երկրի բանկը, բանկի ղեկավարը՝ այլ։
Դրանից հետո սկսեցին այլ գործիքներ ի հայտ գալ։ Դրանից հետո սկսեցին ծրագրեր ի հայտ գալ։ Էդ ամեն ինչը պետք էր կառավարելի դարձնել։ Արդեն տարբեր մարդկանց հնարավորություններ ես տալիս, որպեսզի նրանք աճեն, դառնան կառավարիչներ։
Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում բավականին լավ կադրեր ունենք, արագ որոշումներ կայացնող։ Մի մարդը չի կարող, պետք է միշտ հույսդ դնես կառավարիչների, մենեջերների վրա։
Կառավարիչների վրա մեծ ներդրում պիտի անես։ Հիմա ես ասում եմ գործարարությամբ չեմ զբաղվում, ասում են գործարար ա։ Իհարկե ես գործարար եմ եղել, իհարկե ես գործարարությամբ եմ զբաղվել, իհարկե դրանով եմ հայտնի դարձել, իհարկե ես խոշոր սեփականատեր եմ, բայց ես այսօր բիզնեսով չեմ զբաղվում»,- ասել է նա։
تعليقات