Search
Կորոնավիրուսային թվերն աճում են․ ինչ իրավիճակ է Հայաստանում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է 4192 նոր դեպք, կատարվել է 9857 թեստավորում։ Ունենք 2510 առողջացած և 10 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 383 458 դեպք, որոնցից 346 224-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 27 614 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8075 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1545 է. նախորդ օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 12 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 762 988 թեստավորում։
コメント