Search
Կրակոցներ՝ Կոմիտասի «Երևան սիթի»-ի ավտոկայանատեղիում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 23-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 18։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ «Երևան սիթի»-ի կայանատեղիում 4 մարդ վիճաբանել են, նրանցից մեկը զենքով սկսել է մի քանի կրակոցներ արձակել։
Կայքի տեղեկություններով՝ կրակոցներն արձակվել են «Վալտեր» տեսակի ատրճանակից։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Comments