top of page

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները


Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական տվյալներ երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։


Նախնական տվյալներով՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 12810 ընտրող։ ՔՊ-ն Վանաձորում ստացել է 8295 ձայն, երրորդը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունն է, որը ստացել է 4809 ձայն։


Կոտայքի մարզի Աբովյան համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը ԲՀԿ-ն է, որի օգտին քվեարկել է 10403 ընտրող։ Իշխող ՔՊ-ի օգտին Աբովյանում քվեարկել է 8261 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 1158 ձայն, իսկ «Հանրապետություն»-ը՝ 2696 ձայն։


Արարատի մարզի Մասիս համայնքում առաջատարը նախնական տվյալներով «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 14943 ընտրող։ ՔՊ-ի օգտին Մասիսում քվեարկել է 13461 ընտրող։


Արարատի մարզի Վեդի համայնքում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 8666 ընտրող։ Իշխող ՔՊ-ն Վեդիում ստացել է 7690 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 ձայն։


Եղեգնաձորում առաջատարը «Դավիթ Հարությունյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 4399 ընտրող, ՔՊ-ն ստացել է 1747 ձայն։


Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 9869 ընտրող։ ՔՊ-ն Գավառում ստացել է 7586, իսկ «Մեր համայնք» դաշինքը՝ 1402 ձայն։


Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի օգտին քվեարկել է 4993 ընտրող։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 6162, «Միասնական Վարդենիս» դաշինքի օգտին՝ 2206 մարդ։


Արագածոտնի մարզի Ապարան համայնքում առաջատարը «Կարեն Եղիազարյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 7421 ընտրող։ ՔՊ-ն Ապարանում ստացել է 3705 ձայն։


Կոտայքի մարզի Հրազդան համայնքում վստահ հաղթանակ է տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 13377 ընտրող, ՀՅԴ-ն Հրազդանում ստացել է 1473 ձայն, ԼՀԿ-ն՝ 788, իսկ «Ապրելու երկիր»-ը՝ 1113 ձայն։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page