Search
Լավրովն ու Սուրբ Աթոռի քարտուղարը քննարկել են Արցախում հրադադարը պահպանելու հարցը
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պ.Ռ. Գալագերի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ ասուլիսում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հարավային Կովկասին: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Լավրովի խոսքով՝ քննարկվել է իրավիճակը աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ։ «Մենք մանրամասնորեն խոսել ենք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է Արցախում հրադադարը պահպանելու և գործընթացներ կազմակերպելու համար, որոնք պետք է ամրապնդեն վստահությունը և պայմաններ ստեղծեն Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական և այլ համագործակցության համար»,- ասել է Լավրովը։
Comentarios