top of page

Լուլուի պոռնոն

«Քանի որ իշխանությունների համար կարևորը Հայաստանի Հանապետությունն է, այլ ոչ թե կարևոր է, թե ում մեկնած ձեռքը դու կբռնես, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով և առաջնորդվելով հենց այդ շահերից՝ մենք ընթացքում կտեսնենք՝ ում օգնությամբ, ում միջնորդությամբ, ում սատարմամբ մենք կկարողանանք մեկընդմիշտ սպառնալիքը վերացնել, որը որ կախված է հայ ժողովրդի գլխին տասնամյակներ շարունակ…»,-լրագրողի հետ հարցազրույցում հայտարարել է էպատաժային Լուլուն՝ խոսելով տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիների վերաբերյալ սեփական տեսլականի շուրջ:



Գաղտնի տեսանկարահանված պոռնո վիդեոների նիկոլական աստղը այնքան էլ անկեղծ չի գտնվել հայ հանրության հետ: Բանն այն է, որ իրականությունը ճիշտ հակառակն է. նույնիսկ այս ծայրահեղ իրավիճակում իշխանությունների համար կարևորը ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ՝ այն, թե ում ձեռքը կսեղմի Լուլուին պարբերաբար շանտաժի ենթարկող Նիկոլը Հայաստանի ու տարածաշրջանի համար ճակատագրական այս շրջանում: Իսկ ասվածի լավագույն ապացույցը թերևս շրջանառության մեջ հայտնված ու գրեթե պաշտոնական դարձած այն փաստաթուղթն է, որն Արևմուտքի հովանու ներքո պատրաստվում է Նիկոլը ստորագրել՝ Իլհամի ձեռքը բռնած:



Իրականում այս ողջ աշխարհաքաղաքական բորշը Նիկոլի գործուն մասնակցությամբ եփվել է բացառապես մեկ նպատակով՝ օգնելու արևմտյան հովերով տարված իշխանությամբ Հայաստանին սեղմել այն ձեռքը, որը դուրս կթողնի Ռուսաստանը տարածաշրջանից՝ առանց հստակ պարտավորություն ստանձնելու Հայաստանի ու Արցախի անվտանգության համար:

Yorumlar


1/473

LATEST NEWS​​

bottom of page