Search
Լիրայի փոխարժեքի անկման ֆոնին Էրդողանը փոխել է ֆինանսների նախարարին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է հրաման՝ ֆինանսների և գանձնապետարանի նոր նախարար նշանակելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնաթերթում։
Լյութֆի Էլվանի հրաժարականից հետո պաշտոնում նշանակվել է Նուրեդին Նեբատին, ով մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին թուրքական լիրայի փոխարժեքը նվազեց 8 տոկոսով՝ հասնելով դոլարի նկատմամբ ռեկորդային՝ 12,49 ցուցանիշի։
Comentarios