top of page

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը չեղյալ է համարում դեկտեմբերին նախատեսված միջոցառումը


Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է․

«Հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան և անվտանգային մարտահրավերները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը չեղյալ է հայտարարում ս․ թ․ դեկտեմբերի 11-ին Գլենդեյլի Արցախ պողոտայում նախատեսված «Հայկական փառատոն»-ը։


Երախտագիտություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, աջակիցներին և Գլենդեյլ քաղաքի աշխատակազմին ցուցաբերած օժանդակության համար։ Այս դժվար պահին մեր բոլորի համախմբվածությունը և օժանդակությունը պետք է ուղղված լինի հայրենիքին սատարելու նպատակին»։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page