top of page

Պարզվել է լուսնային ռելիեֆի իրական տարիքը


Լուսնի շրջանների մեծ մասի տարիքը, բացառությամբ լուսնի մակերևույթի ամենաերիտասարդ օբյեկտների, խիստ թերագնահատվել է:


Չինացի աստղագետները թարմացրել են լուսնի աշխարհագրական-ժամանակագրական մոդելը՝ հիմնվելով Chang’e-5 զոնդի կողմից Երկիր բերված լուսնային հողի նմուշների թվագրման վրա: Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Astronomy ամսագրում:


Ինչպես նշել են հոդվածի հեղինակները, հայտնագործությունը մեծ նշանակություն ունի Արեգակնային համակարգի երկնային մարմինների փոխազդեցության պատմության ուսումնսիրման համար։


Նշվում է, որ Լուսնի տարիքի մասին գոյություն ունեցող ժամանակագրական մոդելները կառուցված են ամերիկյան Apollo տիեզերանավերի և խորհրդային Luna տիեզերանավի կողմից Երկիր առաքված նմուշների ճառագայթաչափական տարիքների համեմատությամբ:


Ներկայացված նմուշների տարիքային տարբերությունը 1-3 միլիարդ տարվա մեջ է գտնվում, ինչը համապատասխանում է Լուսնի էվոլյուցիայի պատմության գրեթե կեսին։


Chang’e-5-ը Լուսնից բազալտե քարի նմուշ է մատակարարել, որը մոտ երկու միլիարդ տարեկան է: Այս դարաշրջանի լուսնային նմուշները նախկինում գրեթե չեն ուսումնասիրվել, բայց դրանք չափազանց կարևոր են Լուսնի տեսքի էվոլյուցիան ուսումնասիրելու համար այն բանից հետո, երբ մեծ աստերոիդները դադարել են ընկնել դրա վրա:


Հիմնվելով ժայռերի ուսումնասիրության վրա՝ չինացի մոլորակագետները թարմացրել են Neukum 1983-ի աշխարհագրական մոդելը, որը թույլ է տալիս հաշվարկել Լուսնի վրա գտնվող տարբեր առարկաների տարիքը՝ ըստ ժայռերի և խառնարանների թվի:


Ըստ թարմացված տվյալների՝ լուսնի ժայռերի մեծ մասն ավելի հին է, քան նախկինում ենթադրվում էր: Առավելագույն տարբերությունը 200 միլիոն տարի է։


Ժամանակագրական տարբերությունները պայմանավորված են նրանով, որ աստղագետները որոշ չափով գերագնահատել են լուսնի վրա վերջին երեք միլիարդ տարում պարբերաբար ընկած աստերոիդների թիվը:


Ակնկալվում է, որ Լուսնի նորացված աշխարհագրական մոդելը հիմք կծառայի այլ մոլորակների, այդ թվում՝ Մարսի և Մերկուրիի մակերեսի ձևավորման ուսումնասիրության համար։

Commenti


1/476

LATEST NEWS​​

bottom of page