Մադագասկարին հարվածել է ցիկլոն. կան տուժածներ
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Մադագասկարում արևադարձային «Անա» ցիկլոնը երկարատև անձրևներ է առաջացրել: Ջրհեղեղների հետևանքով զոհվել է 34 մարդ, վիրավորվել՝ 64 հազարը. հայտնում է The Watchers-ը։
Անալամանգա շրջանում տուժել է ավելի քան 58 հազար մարդ:
Մայրաքաղաք Անտանանարիվույում հունվարի 17-19-ը տների ավերման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, իսկ հանգստյան օրերին՝ ևս 24 մարդ:
Ավելի քան 6800 տուն ջրի տակ է, շատ շենքեր փլուզման վտանգի տակ են։ Տարհանվել է գրեթե 39 հազար մարդ։
Անալամանգայի շրջանի և այլ շրջանների դպրոցներում դասերը դադարեցված են մինչև հունվարի 28-ը:






























































Comments