top of page

Մահացել է Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանը


Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում մահացել է ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը։ Այդ մասին տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս»-ը։ Վարդապետ Անուշյանը 2019 թվականից իրականացնում էր Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական խորհրդի առաջնորդի պարտականությունները, սակայն հիվանդության հետ կապված երկար ժամանակ բուժվում էր։


Վերջին ամիսներին առողջության մեջ դրական տեղաշարժ կար, սակայն նախորդ շաբաթ կրկին տեղափոխվել էր հիվանդանոց եւ նոյեմբերի 14–ի երեկոյան մահացել։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page