Search
Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Նոյեմբերի 12-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։20-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի՝ Ոսկետափ գյուղի սկզբնամասում Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վլադիկ Երանյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ոսկետափ գյուղի բնակիչ՝ 66-ամյա Շողիկ Արշակյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։
Comments