top of page

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 60-ամյա տղամարդը տեղում մահացել է



Նոյեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 61-ամյա Սերյոժա Աբրահամյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։


Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, զանգահարել է 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո վարորդն ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։


Վերջիններս կարճ ժամանակում պարզեցին մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 60-ամյա Ալեքսանդր Իվանովն էր։


Վրաերթը տեղի է ունեցել վերգետնյա անցումից մոտ 300 մետ հեռավորության վրա։

Comentários


1/482

LATEST NEWS​​

bottom of page