Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 33-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 41-ամյա հետիոտնին
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Մ.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Բորիկ Պ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ստեփանյանի և Միսաք Սողոյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:




Comentarios