Քաղաքական հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, այժմ` այլ ժանրի գործիք Մարուքյանը. Մամիկոն Ասլանյան
Մամիկոն Ասլանյանը հայտարարություն է տարածել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի' բնակիչներ, ավագանու հարգելի' անդամներ,
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակից արձանագրում ենք մի քանի փաստեր.
1. ինչ-որ ուժեր համայնքը տանում են կոլապսի՝ երբեք չմտածելով խոշորացված համայնքի ճակատագրի մասին (չկա բյուջե, հաստիքացուցակ, առաջիկա ծրագրերի քննարկում),
2. այդ ուղղորդող մարդիկ կամ ուժերը խտրականություն չեն դնում գործողությունների մեջ՝ սկսած քրեա-իրավական ահաբեկչությունից, մինչև դատա-իրավական համակարգի տոտալ անօրինականություն,
3.օգտագործում և մինչև վերջ ստորացնում են ում պատահի՝ ոմանց իրենց կամքով, ոմանց՝ ըստ պահանջի,
4. մեր աչքի առջև քաղաքական, մարդկային շարունակական հոգեհանգստի մեջ է վաղամեռիկ կլասիկ, իսկ այժմ՝ այլ ժանրի գործիք Էդմոն Մարուքյանը: նրան որոշել են խայտառակել մինչև վերջ և անվերադարձ (надо позориться до конца):
Բայց մենք միևնույն է՝ վանաձորցու որևէ քվե չենք արժեզրկելու և տեր ենք կանգնելու մեր համաքաղաքացիների ու խոշորացված համայնքի բնակիչների ընտրությանը:
Աստված առաջ: Մենք չենք հուսահատվում և հավատով դեպի արդարությունն ու օրինականությունը՝ համբերատար սպասում ենք»:
Comentarios