Search
Տասնյակ մարդիկ են մահացել և վիրավորվել ավիահարվածի հետևանքով
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Եմենի աղբյուրներն ուրբաթ հայտնել են, որ երկրի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող բանտում տասնյակ մարդիկ են սպանվել և վիրավորվել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածի հետևանքով:
Ինչպես հայտնում է MehrNews-ը, սաուդյան կործանիչները թիրախավորել են Սաադա քաղաքի ժամանակավոր բանտը: Մարդիկ տուժել են նաև վիրավորներին բանտից դուրս բերելու ժամանակ, քանի որ հարձակումը շարունակվում էր:
Բանտում մոտ 2500 մարդ է եղել, աշխատակիցները դեռևս շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները: Տեղի աղբյուրները հայտնում են, որ զոհերի և վիրավորների հստակ վիճակագրական տվյալ չկա:
Comments