Քաղաքապետը վաղը կխոսի․ նա լուռ հեռացավ
Ավագանու չկայացած նիստից հետո լրագրողների մի շարք հարցեր քաղաքապետ Հայկ Մարությանն անպատասխան է թողել։ Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվել են՝ ինչո՞ւ է Մարությանը ՔՊ-ից դուրս եկել, ինչ գաղափարական խնդիրներ կային և արդյոք Մարությանը հիմնելու է իր կուսակցությունը։
«Վաղը կլինի նիստ, որի ընթացքում բոլոր հարցերի պատասխանները կհնչեն»,- ասաց Մարությանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։ Դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, և օրակարգում մեկ հարց կլինի` «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
Comments