«Կոճակ սեղմելը»՝ մարզպետի պաշտոնին ստորադասողները
Երեկ հայտնի դարձավ, որ ՔՊ-ական երկու պատգամավորներ՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը վայր են դրել մանդատները։
Ըստ մամուլի՝ Սերգեյ Մովսիսյանը մանդատը վայր է դրել՝ Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու համար։
Սերգեյ Թևոնյանն էլ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, զբաղեցնելու է Արարատի մարզպետի պաշտոնը։ Նշենք, որ այժմ այդ պաշտոնում նրա հայրն է՝ Ռազմիկ Թևոնյանը։
Նշենք, որ թե՛ Սերգեյ Մովսիսյանը, և թե՛ Ռազմիկ Թևոնյանը ԱԺ պատգամավորի մանդատներ են ստացել նախ 2018 թվականի, ապա 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Հավելենք, որ պատգամավորական մանդատը վայր դրած պատգամավորների գործունեությունը ԱԺ-ում մեծամասամբ սահմանափակվել է օրինագծերին կողմ ու դեմ քվեարկելով։
Այսպես, Սեդրակ Թևոնյանը ութերորդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի ընթացքում 107 անգամ սեղմել է «կողմ» կոճակը, 3 անգամ «դեմ» կոճակը, ձեռնպահ որևէ անգամ չի քվեարկել, 5 անգամ բացակայել է քվեարկությունից, 1 անգամ բացակայել է նիստից, իսկ ելույթներով երբեք աչքի չի ընկել։
Սերգեյ Մովսիսյանը «կողմ» կոճակը սեղմելու գործում ավելի ժլատ է եղել, նա ընդամենը 89 անգամ է կողմ քվեարկել նախագծերին, 1 անգամ դեմ է եղել, ձեռնպահ ընդհանրապես չի քվեարկել, 6 անգամ բաց է թողել քվեարկությունը և 20 անգամ բացակայել է նիստերից։ Նա ևս որևէ անգամ ելույթ չի ունեցել և հարց չի հնչեցրել։
Նարե Գևորգյան
Comments