top of page

Մեծանում է ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի և ՀՀ-ի միջև վեճերի կարգավորման գործում․ Պուտին


Հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել, այս պայմաններում մեծանում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվեց։


«Սակայն հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր, մեծ պահանջարկ ունեն»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայում։


«Անկասկած, ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման գործում մեծանում է»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։


Comentarios


1/473

LATEST NEWS​​

bottom of page