Մեկ ամիս դադարից հետո Արցախում վերսկսվել են զոհվածների և անհետ կորածների որոնողական աշխատանքները
Այսօրվանից Արցախի ԱԻՊԾ-ն վերսկսել է զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսանկ Հունան Թադևոսյանը։
Թադևոսյանի խոսքով՝ որոնողական աշխատանքները չէին իրականացվում, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս, վերսկսվել են ռուսական կողմի միջնորդությամբ։
Նշենք, որ որոնողական աշխատանքներ չէին իրականացվում հոկտեմբերի 14-ից։
Արմինե Նավոյան
コメント