top of page

Մեքենան գլխիվայր շրջվել է. վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց


Նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը։ ժամը 18։40-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Վարդաշատ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և գլխիվայր շրջվել։


Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

تعليقات


1/483

LATEST NEWS​​

bottom of page