Search
Մեքսիկայում անօրինական ներգաղթյալներով բեռնատարը բախվել է պատին․ կա 50-ից ավելի զոհ (տեսանյութ)
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Մեքսիկական Չյապաս նահանգում կցորդիչով բեռնատարը, որը տեղափոխում էր 100-ից ավելի ներգաղթյալների, որոնց մեծ մասը եղել է Գվատեմալայից, վթարի է ենթարկվել․ բախվել է հենապատին և շրջվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 53 մարդ. հայտնում է Noticias MVS ռադիոկայանը։
Եվս 58 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Փրկարար ծառայություններից հայտնում են, որ ողբերգության պատճառը եղել է երկու բեռնատարների բախումը, ինչի հետևանքով դրանցից մեկը բախվել է պատին։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
Comments