Սահմանագծման հարցերը քննարկելու չեն գալիս, փոխարենը՝ բռնաճնշումներ են իրականացնում․ Մինասյանը՝ ՔՊ-ին
ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարման կարգով հիշեցրեց, որ երեկ ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել՝ սահմանազատման և սահմանագծման հարցերը քննարկելու։ Նա նշեց, որ երեկ նիստը տեղի չունեցավ, քանի որ իշխանական պատգամավորները բացակայում էին։
«Պատգամավորները, առանց որևէ հիմնավորման, ուղղակի չեկան ու չմասնակցեցին այդ նիստին։ Փոխարենը մենք ականատես եղանք բռնաճնշումների, որոնք կիրառվում են այն համայնքներում, որտեղ իշխանությունը չի կարողացել 50 տոկոս և ավելի ձայն ստանալ»,- նշեց Մինասյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը երեկվա նիստին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական պատասխան չի տվել:
Comments