Search
Մուրադովը, հատուկ առաքելությամբ, գալիս է Հայաստան․ «Հրապարակ»
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։ Խաղաղապահներն Արցախ մուտք գործելու մեկամյակի կապակցությամբ որոշել են մեծ միջոցառում կազմակերպել, ՌԴ ՊՆ-ն մոտ 200 մեդալ է թողարկել, որոնք իր հետ կբերի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը եւ կհանձնի «աչքի ընկած խաղաղապահներին»։
Նա այսօր կժամանի Հայաստան, իսկ վաղն առավոտյան կուղեւորվի Արցախ, որտեղ նոյեմբերի 10-ին տեղի կունենա մեդալների հանձնման արարողությունը»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Comments