Մյունխենի երկաթուղային կայարանի մերձակայքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ է պայթել
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Առնվազն չորս մարդ տուժել է Գերմանիայի հարավում՝ Մյունխենում Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի շինհրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ TASS-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Շինարարական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել: Վտանգավոր գոտին շրջափակված է, դրա սահմաններից դուրս վտանգ չկա։ Միաժամանակ, ինչպես շեշտել են իրավապահները, ներկայումս դադարեցված է գնացքների շարժը Մյունխենի կենտրոնական կայարանում։
Ինչպես գրում է Bild թերթը, միջադեպի պատճառը Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիացիոն ռումբի պայթյունն է եղել։ Հորատման ժամանակ շինարարները բախվել են գետնի մեջ թաքցրած 250 կիլոգրամանոց պայթուցիկ սարքին։
Պայթյունի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջ մեքենաներ և մոտ 50 շտապօգնության աշխատակիցներ։ Տարածքում է նաև դաշնային ոստիկանության ուղղաթիռը։
تعليقات