top of page

Նար-Դոս և Ռոստոմի փողոցների խաչմերուկում բախվել են մեքենաներ․ վիրավոր կա



Փետրվարի 14-ին, ժամը 00։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս և Ռոստոմի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա․կա տուժած։


ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1982 թ․) և «Toyota Prado» (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1990 թ․) մակնիշի ավտոմեքենաները։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page