top of page

Բյուջեի հաշվին ամառանոց են վերանորոգում 2 մլն ԱՄՆ դոլարով․ Նարեկ Մանթաշյան



Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Քաղաքապետարանը որոշել է աշխատավարձ բարձրացնել։ Սա կլիներ տրամաբանական,երբ երկիրը նման վիճակում չլիներ և որ ամենակարևորն է սա լիներ պահանջված ռեֆորմ, բայց այս ամենը հենց նիկոլիզմն է։ Երբ մի խումբ անհաջողակներ հայտնվում են իշխանության, ապա սեփական պահանջմունքները հագուրդ են տալիս ամենքի հաշվին։


Օրինակ բյուջեի հաշվին ամառանոց են վերանորոգում 2 մլն ԱՄՆ դոլարով, շքեղ մերսեդերս են գնում կես միլիոն դոլարով, Ալենին ԲՄՎ 200 հազար դոլարով, պրգևավճարներ անհաշվելի մեծ թվով, Ուղղաթիռները չժանգոտելու պատրվակով թռիչքներ, արտգործնախարարի կնոջ վոյաժներ և այս ամենը ունի մեկ անուն՝ չտեսություն։

Չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ։ Իսկ զուգահեռ մերժում են կենսաթոշակի բարձրացման նախագիծը»:

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page