top of page

Նախագահը ստորագրեց. Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար



ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ազատել փոխվարչապետի պաշտոնից»: Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»,-նշված է հրամանագրում:


Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը այդ պաշտոնին էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 20-ին։ Նա փոխարինելու էր եկել Վաղարշակ Հարությունյանին: Վերջինս նշանակվել էր ՊՆ ղեկավարի պաշտոնում 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page