Նախագահը ստորագրեց Ռոմանոս Պետրոսյանի ազատման հրամանը, շուտով նոր պաշտոն կունենա
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին Շրջակա միջավայրի նախարարից ազատելու մասին հրամանը:
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ:
Նշենք, որ 2018 թվականի հունիսի 1-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետ, իսկ 2020 թվականի հուլիսի 30-ին՝ ազատվել։
Նույն օրը նշանակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։ Պետրոսյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։
Հավելենք, որ քիչ առաջ, Տիգրան Ուլիխանյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից:
تعليقات