top of page

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, 24TIME.am-ին տեղեկացնում են կառավարությունից։


Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Коментарі


1/473

LATEST NEWS​​

bottom of page