Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե երբ է իմացել նախագահի հրաժարականի մասին
Որոշումն ինքը նախագահն է կայացնում ու կայացրել։ Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից մոտ 3,5 ժամ առաջ, իրենից։ Նա երեկ հրապարակումից ժամեր առաջ զանգահարել է ինձ, մենք խոսել ենք այդ մասին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին։
«Ես փորձեցի հասկանալ՝ ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե արդեն կայացրել է։ Նա ասաց, որ կայացրել է»,-ասաց Փաշինյանը։
Comments