Ինչպես և երբ է նախագահը Փաշինյանին տեղեկացրել իր հրաժարականի մասին. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Ես նախագահի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից մոտ 3,5 ժամ առաջ՝ իրենից։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով նախագահն անձամբ է զանգահարել ու տեղեկացրել իր որոշման մասին։ «Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ՝ ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինքն ինձ տեղեկացնում է, որ կայացրել է այդ որոշումը, այսինքն ես փորձել եմ հասկանալ՝ այդ որոշումը քննարկման ենթակա է, թե ենթակա չէ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments