Մենք խնդիր ունենք` աուդիտի ենթարկել գործող Սահմանադրությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով այս թեման մինչև 2020թ-ի նոյեմբերի 9-ը, և դրանից հետո էլ մշտապես հանրային քննարկումների տիրույթում է եղել։ «Այն փաստը, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, ամենևին փաստ չէ, որ դա կպսակվի սահմանադրական փոփոխություններով։ Հանձնաժողով ստեղծում ենք, որովհետև մենք խնդիր ունենք 4 տարվա գործունեությունից հետո աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments