Պապիկյանը ԵՊՀ-ն է կառավարում, Ավինյանը` Պոլիտեխնիկը, որպեսզի բուհերը չկուսակցականացվեն. Փաշինյան
Այո, հիմա ԵՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, այո, այդ որոշումը կայացվել է, ես եմ կայացրել այդ որոշումը։ Այս մասին այսօր, պատասխանելով MediaHub.am-ի հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սուրեն Պապիկյանը չի գնացել ԵՊՀ, ոչ էլ Տիգրան Ավինյանը կամ մեր մյուս գործընկերները բուհերը ՔՊ-ացնելու, ընդհակառակը՝ մենք գնացել ենք, որպեսզի բուհերին պաշտպանենք կուսակցականացումից, որովհետև մենք տեսանք, որ, այսպես ասած, մեր թավշե տրամադրվածությունը փորձում են օգտագործել որպես միամտություն և սողոսկեն բուհեր, մենք թույլ չենք տալու դա, մենք այդ խոստումը պահելու համար ենք նման որոշում կայացրել, որպեսզի կարողանանք բուհերը զերծ պահենք կուսակցականացումից»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ իրենց գործընկերները հենց այդ հանձնարարությամբ են գնացել բուհեր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments