Նիկո՛լ, քո իշխանությունը պահելու համար երկիրը կործանեցիր. Լիլիթ Գալստյան
Այ ամնեղսունակներ, երեք օր է «Հայաստան» դաշնիքը քաղաքական մեծամասնությունից՝ ՔՊ-ից, պահանջում է արտահերթ նիստ հրավիրել, քննարկել Հայաստանի անվտանգային հարցերը, սահմանի լարվածությունը։ Այդ մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Դուք փախչում եք, դուք պատասխանելու բան չունեք, դուք մեր պարտության և պետականութկան կորստի պատասխանատուն եք։
Հիմա, այս պահին թեժ մարտեր են,իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Ընթանում են տեղային մարտեր։
Այ, այսպես, երեք տարի ձեր տգիտությամբ ու անկարողությամբ քանդեցիք երկիրը։
Դուք մի բան լավ անել գիտեք՝ ներքին թշնամու որս, քաղաքական հալածանք ու սեփական հարմարավետություն։
Նիկո՛լ, երկիրը կործանեցիր քո իշխանությունը պահելու համար: Պատասխան եք տալու»:
Comments