top of page

Նման խնդիր իրոք առկա է ․ ՊԲ-ն՝ պահեստազորի սպաների թոշակները չվճարելու մասին


«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքում արված հրապարակման առիթով ՊԲ-ն պարզաբանում է տարածել։


Պարզաբանումը՝ ստորև՝


«Անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.


Նման խնդիր իրոք առկա է ,սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:


Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ :


Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և ինչպես խոստացվել է կլուծվի ամենասեղմ ժամկետներում:


Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ «տեղեկություններին» ու անհարկի որակումներին , փաստում ենք , որ վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019թ.-ին»:


Նշենք, որ պահեստազորի սպաները հայտարարություն էին տարածել, որ մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները։

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page