Search
Նոր Զելանդիան «լուսացույցի» եռագույն համակարգ է սահմանում COVID-19-ի դեմ պայքարում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Նոր Զելանդիան դեկտեմբերի 3-ից անցում է կատարում կորոնավիրուսի բռնկումների արձագանքման եռագույն համակարգի: TASS գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Նոր Զելանդիան ուրբաթ ներդրել է «լուսացույցի» համակարգը, որը ներառում է կարմիր, դեղին և կանաչ մակարդակներ, որոնցից յուրաքանչյուրը որոշակի սանիտարական սահմանափակումների փաթեթ է ներառում: Սահմանափակումներից ամենաէականը կարմիր մակարդակում է, իսկ ամենաթեթևները՝ կանաչ:
«Այժմ, երբ պատվաստել ենք բնակչության զգալի հատվածին, եկել է ժամանակը անցում կատարելու նոր համակարգի», - մեկնաբանել է Արդերնը:
Վարչապետն ընդգծել է, որ «լուսացույցի» համակարգը կկանխի հանկարծակի «լոքդաուններ» սահմանելուն:
Comments