Ընտրատեղամասում քաղաքացուն թույլ չեն տվել ընտրել, թեեւ նրա անունն ընտրացուցակում առկա է եղել
Մարտունի քաղաքի 21/05 ընտրատեղամասում ժամը 8-ին մեկնարկած ՏԻՄ ընտրությունները խաղաղ էին ընթանում մինչ այն պահը, երբ քաղաքացի Գ. Գ.-ի տվյալները սարքը չկարդաց, ու վիճաբանություն ծագեց հանձնաժողովի անդամների և քաղաքացու միջև։ Հանձնաժողովի անդամները նախ ասացին, որ նա այս ընտրատեղամասի ընտրող չի, բայց ըստ ընտրացուցակի՝ այս ընտրատեղամասում է գրանցված։ Այդ մասին գրում է Hetq.am-ը։
Հանձնաժողովի անդամներից փորձեցինք պարզել, թե ինչու քաղաքացուն թույլ չեն տալիս ընտրել։ Մեկնաբանեցին, թե քաղաքացին ունի հոգեկան առողջության խնդիրներ, իսկ տվյալները ցույց չտալն իրենց հետ կապ չունի, անձնագրային բաժնից է խնդիրը։ Քաղաքացի Գ. Գ.-ին ուղղորդեցին Մարտունու անձնագրային բաժանմունք։
Նման պարագայում, երբ տեխնիկական սարքը չի կարդում ընտրողի տվյալները, բայց նրա անունն առկա է ընտրացուցակում, հանձնաժողովը պարտավոր է մեխանիկական եղանակով գրանցել նրա տվյալները եւ հնարավորություն տալ ընտրել։ Եվ հանձնաժողովի խնդիրը չէ ընտրողի հոգեկան առողջության հարցը, եթե ոստիկանությունը մարդու անունը չի հանել ընտրացուցակից։
Comments